Ի՞նչ է Armproduct-ը
ArmProduct-ը — հայկական արտադրողների թվային B2B հարթակն է, որը կապում է հայկական արտադրողներին տեղական և միջազգային շուկաների հետ։
|
|
Մեր առաքելությունը Armproduct.am-ում մենք ներկայացնում ենք հայկական արդյունաբերության լավագույն կողմերը: Մեր առաքելությունն է տրամադրել հուսալի և արդիական տեղեկատվություն հայ արտադրողների և նրանց արտադրանքի մասին: Մեր առաքելությունն է օգնել Հայաստանի արտադրողներին գտնել հաճախորդներ, գործընկերներ և շուկաներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: |
|
|
|
|
Մենք աջակցում ենք Մենք ձգտում ենք աջակցել հայկական արտադրության աճին՝ խթանելով որակը, նորարարությունը և տեղական փորձը: Անկախ նրանից, թե դուք փնտրում եք վստահելի մատակարարներ, եզակի հայկական ապրանքներ, թե երկրի արդյունաբերական ներուժի վերաբերյալ պատկերացումներ, Armproduct.am-ը ձեր հիմնական տեղեկատվական աղբյուրն է: |
|
|
Մեր նպատակը Armproduct.am-ը առցանց հարթակ է, որը նվիրված է Հայաստանի արտադրողների և նրանց արտադրանքի առաջխաղացմանը: Մենք տրամադրում ենք ստուգված ընկերությունների պրոֆիլներ, ապրանքների ցանկեր և կոնտակտային տեղեկություններ՝ Հայաստանի ներկայությունը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում ամրապնդելու համար: Մեր նպատակն է աջակցել տեղական արդյունաբերությանը՝ թվային տեսանելիության և B2B կապի միջոցով: |
Եթե դուք հայ արտադրող եք, ստուգեք, թե արդյոք ձեր ընկերությունը ներառված է մեր տվյալների բազայում: Եթե չեք գտնում ձեր ընկերությունը, կապվեք մեզ հետ:

MV Engineering
- Տեսակ:
- Ծառայություն մատուցող ընկերություն
- Բաժիններ:
- Արտադրողների համար անհրաժեշտ ծառայություններ
- Հիմնական տեղեկատվություն
-
MV Engineering - ն ունի շուրջ 8 տարվա պատմություն և այժմ հայկական շուկայի արագ զարգացող և առաջատար ինժեներական ընկերություններից է։ Այն մատուցում է լայն սպեկտրի ինժեներական ծառայություններ, ինչպիսիք են՝
- ինժեներական խորհրդատվություն,
- նախնական և աշխատանքային նախագծերի մշակում,
- ինժեներական համակարգերի մատակարարում և հավաքակցում,
- երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում,
- BIM մոդելավորում և այլն։
Ընկերության կողմից իրականացված նախագծերն ընդգրկում են ամենատարբեր ծավալի, նշանակության և բարդության օբյեկտներ, այդ թվում՝
- Բնակելի և հասարակական նշանակության շենքեր,
- Բիզնես և առևտրային նշանակության բազմաֆունկցիոնալ համալիրներ,
- Հյուրանոցային համալիրներ,
- Բժշկական կենտրոններ և կլինիկաներ,
- Արտադրական և պահեստային նշանակության օբյեկտներ,
- Մշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ,
- առանձնատներ։
MV Engineering ընկերությունն առաջարկում է հետևյալ համակարգերի նախագծումն ու իրականացումը․
- Բարձր և ցածր լարման ուժային էլեկտրամատակարարման համակարգեր,
- Ներքին, արտաքին և գեղարվեստական լուսավորության համակարգեր,
- Հողանցման և շանթապաշտպանության համակարգեր,
- Կառավարման և ավտոմատացման համակարգեր,
- Լոկալ համակարգչային և կառուցվածքավորված մալուխային ցանցեր,
- Ներքին և արտաքին տեսահսկման համակարգեր,
- Թվային և IP հեռախոսակապ,
- Կենտրոնացված TV և ռադիո համակարգեր,
- Մուտքի հսկման և կառավարման համակարգեր,
- Ձայնային և տեսաձայնային ինտերկոմ համակարգեր (домофония),
- Հրդեհային ազդանշանման ինքնաշխատ համակարգեր,
- Պահակային ազդանշանման ինքնաշխատ համակարգեր,
- Տարհանման ազդարարման համակարգեր,
- Հակահրդեհային և հակածխային ավտոմատացում։




MV Engineering
Ծառայություն մատուցող ընկերություն